Ավարտվել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի «Ամենաֆինանսական ստեղծագործություն» մրցույթը, որը շուրջ մեկ ամիս անցկացվում էր Facebook սոցիալական ցանցում: Հունվարի վերջում կհրապարակվեն մրցույթի հաղթողների անունները` մրցանակաբաշխության հատուկ արարողության ընթացքում:«Ամենաֆինանսական ստեղծագործություն»-ը հեղինակային աշխատանքների մրցույթ է` նվիրված բանկային եւ ֆինանսական ոլորտին: Մրցույթն անցկացվում էր հետեւյալ անվանակարգերում` լուսանկարչություն, գեղանկարչություն, պատկերազարդում, բանաստեղծություն, երաժշտական ստեղծագործություն, ծաղրաշար, կարճամետրաժ ֆիլմ, տեսանյութ եւ այլն:«Սա առաջին լայնածավալ ակցիան էր, որն իրականացվում էր բանկի կողմից` սոցիալական ցանցի միջոցով: Մրցույթի ընթացքում ավելի քան 700 նոր անդամներ միացան Facebook-ում մեր բանկի խմբին: Նշեմ, որ մրցույթին ներկայացված աշխատանքները շատ բազմազան էին` սկսած բանաստեղծություններից մինչեւ կարճամետրաժ մուլտֆիլմեր: Կային շատ հաջողված աշխատանքներ, որոնք միգուցե հետագայում օգտագործենք բանկի գովազդային նյութերում: Ըստ հայտարարված պայմանների, մրցույթի հաղթողներին կտրամադրվեն MasterCard Gold տիպի քարտեր, իսկ մյուս մասնակիցներին` MasterCard Standard պլաստիկ քարտեր», - ասել է բանկի մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը: Tweet Դիտում՝ 2522