Հայաստանի Բանկերի Միությունը կհամագործակցի IFC-ի հետ
26.12.2012 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.glassdoor.com/

Երեւանի/Մեդիամաքս/. IFC-ն եւ Հայաստանի Բանկերի Միությունը (ՀԲՄ) ստորոգրել են այսօր համագործակցության հուշագիր, որի շրջանակներում առեւտրային բանկերի եւ միկրովարկավորման կազմակերպությունների աշխատակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ:
Դասընթացները կկազմակերպվեն ռիսկերի կառավարման եւ փոքր ու միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների որակի բարելավման թեմաներով:
«Մենք ողջունում ենք IFC-ի հետ համագործակցության հնարավորությունը, ինչը կօգնի մեզ փոխանցել միջազգային փորձը եւ գիտելիքները Հայաստանի բանկային համակարգ»,- նշել է ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը:
«Այս նախաձեռնությունը կազմում է Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ֆինանսական կազմակերպություններին ուղղված խորհրդատվական ծրագրի մաս, որը կոչված է օժանդակելու ֆինանսական կազմակերպություններին դուրս գալու գլոբալ ֆինանսական ճգնաժամից` աջակցելով կայուն տնտեսական զարգացմանը տարածաշրջանում: IFC-ն իրականացնում է ծրագիրը համագործակցելով Ավստրիայի զարգացման բանկի հետ»,- իր հերթին նշել է IFC–ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: