Վաչե Գաբրիելյան. 2013թ. կունենանք ավելի համապարփակ էլեկտրոնային գնումների համակարգ

24.12.2012 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր ասել է, որ 2013 թվականին «կունենանք ավելի համապարփակ էլեկտրոնային գնումների համակարգ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում նախարարն ասել է, որ 2013 թվականին էլեկտրոնային գնումների համակարգը կընդլայնվի՝ ներառնելով շրջանակային համաձայնագրերը:

«Իհարկե, առկա են խնդիրներ: Անելու ենք ամեն ինչ, չարաշահումները հնարավորինս  նվազեցնելու համար», - ասել է Վաչե Գաբրիելյանը:

Դիտում՝ 2802

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW