Հայաստանում զբոսաշրջային այցելությունների վիճակագրության հետազոտություն կիրականացվի

21.12.2012 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր ստորագրվել է զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտության իրականացման մասին հուշագիր:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հուշագիրը ստորագրել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի  գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակությանծրագրի (USAID EDMC) ղեկավար Բրունո Կորնելիոն եւ GIZ-ի Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի հայաստանյան խմբի ղեկավար Դագմար Բոտը:

«Այս հետազոտությունը շատ լուրջ հիմք կհանդիսանա զբոսաշրջության ոլորտում մեր վիճակագրական տվյալների մշակման համար: Առանց միջազգային չափանիշներին համապատասխանող վիճակագրական տվյալների մենք չենք ունենա Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ լիարժեք պատկեր, չենք կարող մշակել ճիշտ քաղաքականություն, ինչի հետեւանքով մրցունակ չենք լինի ներքին եւ միջազգային շուկայում»,- նշել է Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Հետազոտությունը կանցկացվի 2013թ. հունվարից մինչ դեկտեմբերի 31-ը, որի շրջանակներում հարցումներ կիրականացվեն Բագրատաշեն, Մեղրի, Այրում եւ Բավրա սահմանային անցակետերում, Երեւանի “Զվարթնոց” եւ Գյումրիի օդանավակայաններում:
 
«Վերջին նմանատիպ հետազոտությունն իրականացվել էր 2006-2007թթ.-ին, մինչդեռ անցած 5-6 տարիների ընթացքում կառուցվածքում փոփոխություններ են եղել, այդ պատճառով մենք հարց էինք բարձրացրել, որ ժամանակն է սկսել նոր հետազոտություն, հոսքերն ու հոսքային կառուցվածքները կարող է փոփոխությունների ենթարկված լինեին: Կան նաեւ մեթոդաբանական փոփոխություններ»,- ասել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Հետազոտության վերջնական արդյունքները հասանելի կլինեն հանրությանը եւ կարող են օգտագործվել մասնավոր հատվածի կողմից համապատասխան վերլուծություններ կատարելու, մրցունակ զբոսաշրջային արդյունք ձեւավորելու եւ գործարար ծրագրեր մշակելու համար: Հետազոտության ծրագրի արժեք $150 000 է:


Դիտում՝ 1720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW