Առէկսիմբանկը փոխանցումներ կիրականացնի Avers եւ Coinstar Money Transfer համակարգերով
21.12.2012 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը ՀՀ ԿԲ կողմից ստացել է Avers (Ուկրաինա) եւ Coinstar Money Transfer (Անգլիա) համակարգերով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն:
Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ եվրո արժույթներով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:
Բանկն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ Moneygram, Anelik, Contact, Быстрая Почта, Unistream եւ Blizko համակարգերով, ինչպես նաեւ առանց հաշվի բացման «Գազպրոմբանկ-Էքսպրես» անվանական փոխանցումներ` Ռուսաստանից դեպի Հայաստան:
«2012թ. ընթացքում գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների տարբեր վճարային համակարգերով իրականացվող փոխանցումների ծավալի զգալի աճ: Աճը 2011թ. համեմատ կազմել է մոտ 42%», - հայտնել են բանկում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: