Global Finance-ը Ամերիաբանկին ճանաչել է առեւտրի ֆինանսավորման լավագույն բանկ

20.12.2012 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Global Finance ամսագիրը Ամերիաբանկին ճանաչել է Հայաստանի առեւտրի ֆինանսավորման լավագույն բանկ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասվում է ամսագրի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ընտրության չափորոշիչներն են` տրանսակցիաների ծավալը, գլոբալ ծածկույթի հնարավորությունները, հաճախորդների սպասարկումը, մրցունակ գները եւ ինովացիոն տեխնոլոգիաները:
 
«Առեւտրի ֆինանսավորման լավագույն բանկերը» վարկանշումը հրապարակվելու է Global Finance ամսագրի 2013թ. փետրվարյան թողարկման մեջ:

Դիտում՝ 3888

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW