2013թ. ավարտին Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է մինչեւ հարկումը ունենալ շահույթ մինչեւ $4,6 մլն:Մինչեւ հաջորդ տարեվերջ բանկը մտադիր է մեծացնել ներգրաված միջոցների ծավալը մինչեւ 114,3 մլրդ դրամ, հայտնել են բանկում:Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավելացնել բանկի ընդհանուր ակտիվները մինչեւ 137,9 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելը՝ մինչեւ 105,2 մլրդ: «Եկամտաբեր ակտիվների ավելացումը թույլ կտա բանկին հասցնել 2013թ. տարեվերջին շահույթը մինչեւ հարկումը մինչեւ $4,6 մլն, ինչը ենթադրում է ակտիվների եւ կապիտալի միջին բանկային եկամտաբերության մակարդակ», - նշվում է բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2605