Պետական մասնակցությամբ ընկերություններում բացահայտվել է ավելի քան 273 մլն-ի խախտում

13.12.2012 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ-ում առկա 50% եւ ավելի պետական մասնակցությամբ թվով 397 առեւտրային կազմակերպություններից 347-ում 2011 թ-ին գործել են վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` ներկայացնելով 50% եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2011թ. գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքները:

Ներկա¬յացված հաշվետվության համաձայն` հաշվետու տարում կատարված 2161 ստուգումների արդյունքում բացահայտվել է 273 մլն 662 հազ. դրամի ֆինանսական խախտում, գույքագրման արդյունքներով` 2 մլն 585 հազ. դրամի ավելցուկ եւ 2 մլն 112 հազ. դրամի պակասորդ:

Արձանագրված գումարներից վերականգնվել է 59 մլն 93,8 հազ. դրամը:

Դիտում՝ 1745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW