Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 11-ին կայացավ «Ամերիա» ընկերությունների խմբի կազմակերպած բարեգործական աճուրդը` ուղղված հիվանդ երեխաների բուժման համար անհրաժեշտ գումարների հավաքմանը: «Անտիկյան» պատկերասրահի աջակցությամբ աճուրդին ներկայացվեց ժամանակակից հայ անվանի արվեստագետների 24 գործ: Աճուրդի արդյունքում հավաքվեց 35.120.875 ՀՀ դրամ, որը կրկնապատկվեց «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից, իսկ առանձին հանգանակումներից հավաքագրվեց եւս 6.321.275 ՀՀ դրամ, եւ արդյունքում օգնության ամբողջ գումարը կազմեց 76.563.025 դրամ: Հանգանակումները դեռ շարունակվում են:Հասույթն ուղղվելու է պատանեկան իդիոպաթիկ արթրիթ, հեմատոլոգիական եւ քաղցկեղային հիվանդություններ ունեցող 15 երեխայի բուժմանը, ովքեր գրանցված են «Օգնեմ», «Նվիրիր կյանք» եւ «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում: «Ամերիա» ընկերությունների խումբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց եւ կառույցներին, որոնք միացան իր նախաձեռնությանը:Բոլոր անհատները եւ կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն միանալու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին: Tweet Դիտում՝ 1943