Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող (ՀԾԿՀ) հանձնաժողովի այսօրվա նիստում սահմանվել է ՀայՌուսգազարդի կողմից բնակչության ներտնային եւ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան նոր վճարը:Հանձնաժողովը որոշել է գազասպառման համակարգերի տեխսպասարկման ծառայության տարեկան վճարը յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար սահմանել 2 270 դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ գործող 2 400 դրամի դիմաց, հայտնել են ՀԾԿՀ-ում:Երկու գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 4 540 դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ գործող 5 700 դրամի դիմաց:Երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 6 810 դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ գործող 6 900 դրամի դիմաց):Սահմանված վճարները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 1-ից: Tweet Դիտում՝ 2133