Անելիք Բանկը գործարկել է «Պարզ-Արագ» վարկատեսակը

07.12.2012 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը գործարկել է անշարժ գույքի գրավադրմամբ  «Պարզ-Արագ» վարկատեսակը՝ մինչեւ 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով, առանց եկամուտը հաստատող փաստաթղթի ներկայացման:

Վարկերը  տրամադրվում են բանկի  ArCa, VISA եւ MasterCard վճարային քարտերի միջոցով: Հաճախորդը պետք է ունենանա դրական վարկային պատմություն կամ  վարկային պատմության մեջ ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի նախորդ 3 տարվա ընթացքում հաջորդական 30  եւ կուտակային` 60 օրը: Գրավադրվող անշարժ գույքը պետք է գտնվի Երեւանում:

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 18 աշխատանքային ժամվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

«Պարզ-Արագ» քարտային վարկերը տրամադրելու են Անելիք Բանկի  «Բաղրամյան» (ք. Երևան, Բաղրամյան 75) եւ «Արաբկիր» (ք. Երևան, Կոմիտաս 44) մասնաճյուղերում:  

Դիտում՝ 3964
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW