Երեւան/Մեդիամաքս/. Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 40-րդ լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի փողերի լվացման եւ ահաբեկության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատման հերթական «Առաջընթացի հաշվետվությունը»:Հաստատված հաշվետվությունն արձանագրում է ոլորտում ՀՀ առաջընթացը, մասնավորապես, հետեւյալ ուղղություններով.- Ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերի նախագծերը, ընդունման դեպքում, ապահովելու են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում առկա իրավական բացերի կարգավորումը, մասնավորապես՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի, ինչպես նաեւ ահաբեկչության եւ ահաբեկչության ֆինանսավորման հասկացությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին:- Վճռաբեկ դատարանի կողմից 2011 թ.-ին ընդունված որոշումը հնարավոր է դարձնում փողերի լվացման հանցակազմով դատավճիռների կայացումը` առանց նախորդող հանցագործության համար նախկինում կամ միաժամանակյա դատավճռի անհրաժեշտության:- Երկիրն արդյունավետորեն համակարգում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆինանսական եւ ոչ ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվությունների տրամադրումը, ինչպես նաեւ առաջընթաց է արձանագրել փողերի լվացման հանցակազմով գործերի քննության հարցում:Հաշվետվությունում կարեւոր առաջընթացների թվում հիշատակվում են նաեւ 2013-2015 թթ.-ի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ազգային ռազմավարության ընդունումը, հաշվետվություն տրամադրող անձանց, իրավապահ եւ վերահսկող մարմինների, ինչպես նաեւ ֆինանսական հետախուզության մարմնի համար կազմակերպված դասընթացների ուղղությամբ եւ համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ քայլերը:Համաձայն հանձնախմբի ընթացակարգերի` երկիրը հաջորդ հաշվետվությունը կներկայացնի երկու տարի անց: Tweet Դիտում՝ 1559