Վարչապետը կհանդիպի Commerzbank-ի ղեկավարության հետ

06.12.2012 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա:

Ֆրանկֆուրտում վարչապետը կմասնակցի Commerzbank-ի կենտրոնակայանում կայանալիք գործարար համաժողովին եւ հանդիպում կունենա Commerzbank-ի ղեկավարության հետ:

Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետի հանդիպումը երկրամասի ղեկավարության եւ գերմանական ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ֆրանկֆուրտի հայ համայնքի հետ:

Կառավարության ղեկավարը կայցելի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը Gutenberg թանգարանում:

Դիտում՝ 5201

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW