ՀՀ արժեթղթերի շուկայում ռեեստրավարման ծառայությունների մատուցման նոր մոդելի անցնելու կապակցությամբ, Դեպոզիտարիայում ներկայումս իրականացվում են համապատասխան ծրագրային համակարգի ներդրման աշխատանքներ:Ներդրվող նոր մոդելը ենթադրում է, որ այսուհետ ռեեստրավարման ծառայությունները մատուցվելու են հաշվի օպերատորների միջոցով: Հաշվի օպերատորներ կարող են հանդիսանալ բանկերը և ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունները:Կապված վերը նշված փոփոխությունների հետ և հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 190-րդ հոդվածի 1-ին կետը, Դեպոզիտարիան նախաձեռնել է ծառայությունների գների առավելագույն չափերի նախագծի սահմանման և ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացման գործընթացը: Նախագիծը արդեն իսկ տեղադրված է Դեպոզիտարիայի կայքում՝ «Կանոնների նախագծեր» բաժնում: Tweet Դիտում՝ 5233