Հայաստանը բարելավել է իր դիրքը կոռուպցիայի ընկալման ամենամյա ինդեքսում

05.12.2012 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը բարելավել է իր դիրքը Transparency International կազմակերպության կոռուպցիայի ընկալման ամենամյա ինդեքսում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս տարին Հայաստանը զբաղեցրել է 105-րդ տեղը: Նախորդ տարի Հայաստանը 129-րդ տեղում էր:

Մեդիամաքս-ը նշում է, որ այս տարվա մայիսին Եվրոպական Հանձնաժողովի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն Ներկայացուցչի հրապարակած  համատեղ փաստաթղթում՝ 2011թ-ին Հայաստանում Եվրոպական Հարեւանության Քաղաքականության իրականացման վերաբերյալ, կոռուպցիան նշվում էր որպես լուրջ խնդիր Հայաստանի համար:

«Հայաստանը Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում զբաղեցնում է 129-րդ տեղը: Երկրի իշխանությունները պարբերաբար եւ հրապարակայնորեն հայտնում են կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամության մասին: Սակայն, չնայած մի շարք կարեւոր օրենսդիր ակտերի ընդունմանը, GRECO-ի, OECD-ի եւ այլ միջազգային կառույցների առջեւ պարտավորությունների կատարմանը, կոռումպացված պաշտոնյաների կալանքների եւ պատասխանատվության ենթարկման դեպքերի թվի աճին, հայ հասարակության տարբեր շերտերի կողմից կոռուպցիայի ընկալման մեջ դրական փոփոխություններ չեն նկատվել, եւ կառավարության ջանքերը բավական չէին իրավիճակը փոխելու համար: Արդյունավետ իրագործման պակաս կա: 2004 թվականին ստեղծված հակակոռուպցիոն համակարգող մեխանիզմը թույլ է: Կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների աջակցության համար միջոցներ կամ ինստիտուցիոնալ աջակցություն չի հատկացվել: Մայիսին ՀՀ Ազգային Ժողովը հանրային ծառայության մասին օրենք է ընդունել: 2012 թվականից սկսած եկամուտների եւ գույքի հայտարարագրեր կներկայացնեն միայն բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք: Տվյալ օրենքը մի քանի թերություններ ունի` Էթիկայի հանձնաժողովի իրավասությունների հետ կապված»,- ասված էր փաստաթղթում:


Դիտում՝ 3598
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW