Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի կողմից մշակված` «Հայաստան. քաղաքականության վերլուծականներ կառավարության համար» զեկույցին նվիրված քննարկում:Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի գրասենյակից, Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին նշել է, որ վերլուծականներում ուրվագծվում են Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները: Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին մանրամասնել է, որ փաստաթղթում արծարծվում է համընդհանուր բարեկեցությանը, կառավարման բարեփոխումներին եւ աղքատության հաղթահարմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ՀԲ-ի ներկայացրած քաղաքականության վերլուծությունների փաստաթուղթը: Tweet Դիտում՝ 3862