Երեւան/Մեդիամաքս/. Ս.թ. դեկտեմբերի 1-ից Յունիբանկի եւս երկու մասնաճյուղ անցավ 7-օրյա աշխատանքային ժամանակացույցի: Այսուհետ Երեւանի «Օպերա» (Սայաթ-Նովա 1) եւ «Հաղթանակ» (Կոմիտասի 62, թիվ 94) մասնաճյուղերը երկուշաբթի-ուրբաթ օրերին հաճախորդներին կսպասարկեն ժամը 10:00-ից մինչեւ 17:00, իսկ շաբաթ-կիրակի օրերին` ժամը 10:15-ից մինչեւ 15:00: Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:Վեցօրյա աշխատանքային ռեժիմով է աշխատում բանկի «Լոռի» մասնաճյուղը, իսկ «Ամիրյան» եւ «Կոմիտաս» մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են երկարաձգված գրաֆիկով: Ներկայումս Յունիբանկն ունի 43 մասնաճյուղ, ինչպես նաեւ ներկայացուցչություն Մոսկվայում: Tweet Դիտում՝ 3270