ՌԵՍՈ-ն գործակալական ցանցի 500 անդամների մասնակցությամբ հավաք է անցկացրել

03.12.2012 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր հերթական հանդիպումը ընկերության գործակալական ցանցի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ինչպես գործակալական խմբի մենեջերներ, այնպես էլ ակտիվ եւ նոր ներգրավված գործակալներ Երեւանից, ՀՀ բոլոր մարզերից եւ Արցախից՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 հոգի:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին զարգացման  ուղենիշները, «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի, «ՌԵՍՈ» Խմբի եւ մայր ընկերության` «ՌԵՍՈ Գարանտիա»-ի պատմությունը, նպատակները եւ առաքելությունը, գրանցված վերջին հաջողությունները, առավելությունները եւ առաջիկա անելիքները:

Գործակալներին ներկայացվեց նաև ԱՊՊԱ+ ծրագրի օն-լայն գրանցման տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ավելի արագ եւ արդյունավետ սպասարկել:

ՌԵՍՈ-ի գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը շնորհավորեց բոլորին այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերած հաջողությունների համար եւ լավագույն 13 մենեջերներին հանձնեց խրախուսական պարգեւներ:

Դիտում՝ 1562

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW