Ինեկոբանկի ծառայությունները հասանելի են Telcell-ի տերմինալներում

03.12.2012 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Ինեկոբանկի հաճախորդները կարող են բանկային մի շարք գործարքներ կատարել Telcell վճարային համակարգի տերմինալների միջոցով:

Այսուհետ Telcell ընկերության տերմինալների միջոցով հնարավոր կլինի իրականացնել խնայողական եւ ընթացիկ հաշիվների համալրում, քարտային հաշվի համալրում, ավանդի համալրում եւ վարկի մարում:

«Ինեկոբանկը մշտապես ձգտում է առաջարկել իր հաճախորդներին առավել հարմար եւ նորարարական բանկային ծառայություններ, որոնք կօգնեն խնայել ժամանակը:  Telcell համակարգի հետ համագործակցության շնորհիվ բանկի ծառայությունները կդառնան առավել հասանելի եւ մատչելի», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

«Սեփական պրոդուկտների եւ ծառայությունների օգտին ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունումը Հայաստանի բանկային հատվածի համար դեռ մնում է բավականին արդիական թեմա։ Մենք Ինեկոբանկի հետ համատեղ իրականացրեցինք տեխնիկական ինտեգրում, որի արդյունքում Հայաստանի ողջ տարածքում «Թել-Սել» ՓԲԸ 800-ից ավելի վճարումների ընդունման կետերից յուրաքանչյուրում հնարավոր եղավ կատարել բանկի հաճախորդների կողմից առավել պահանջված գործառնությունները։ Համոզված եմ, որ բանկը եւ նրա հաճախորդները կգնահատեն 24/7 ռեժիմում ինքնասպասարկման առավելությունը», - նշել է «Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը։

Բանկային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել  ինքնասպասարկման տերմինալների «Բանկեր եւ ՈՒՎԿ-ներ» բաժին, այնուհետեւ` «Ինեկոբանկ» ենթաբաժին եւ ընտրել չորս ծառայություններից մեկը:

Դիտում՝ 5800
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW