Գնաճը Հայաստանում հունվար-նոյեմբերին կազմել է 2.5%
30.11.2012 | 18:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


2012-ի նոյեմբերին 2011թ. նույն ամսվա նկատմամբ գնաճը Հայաստանում կազմել է 3.6%, իսկ 2012թ. հունվար-նոյեմբերին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 2.5%-ով (հունվար-հոկտեմբերին՝ 2.4%-ով):
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հունվար-նոյեմբերին արձանագրվել է սպառման ապրանքների 2.7%, պարենամթերքի՝ 1.9%, ոչ պարենային ապրանքների՝ 4.5% եւ ծառայությունների սակագների 2,1% աճ, հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նոյեմբերին արձանագրվել է սպառման ապրանքների 4.3%, պարենամթերքի՝ 3.8%, ոչ պարենային ապրանքների՝ 5.8% եւ ծառայությունների սակագների 2% աճ:
Նոյեմբերին գները Հայաստանի սպառողական շուկայում նախորդ ամսվա հետ համեմատ աճել են 1.4%-ով: Ընդ որում, 2012թ. հոկտեմբերի հետ համեմատ սպառման ապրանքների գներն աճել են 1.9%-ով, սննդամթերքի գները՝ 2,6%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է գների եւ 0.5% աճ, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,1%-ով:
2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում
արձանագրվել է պարենային ապրանքների 2.6% գնաճ, ինչը հիմնականում ձվի, մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 2.8-21.7% գնաճի արդյունք է:
2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների`0.5%, գորգեղենի`0.8%, կենցաղային էլեկտրաապրանքների`0.8%, կոշկեղենի`1.1%, վառելիքի`1.2%, հագուստի և գործվածքի` 1.3%, տեքստիլեղենի`1.3%, դեղամիջոցների` 2.2% գնաճով:
2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.6% և 0.2% գնանկում: 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.1% և 9.6%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 11.6% և 6.8%-ով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: