Երեւան/Մեդիամաքս/. Դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը (ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխանցումները S.W.I.F.T. համակարգով, ինչպես նաև այլ վճարային համակարգերով իրականացվող ֆիզանձանց դրամական փոխանցումները) 2012 թ. 10 ամսվա ընթացքում Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խմբում նվազել է 9%-ով:Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը բացատրել է դա ՀՀ Հայաստանի բանկային համակարգում տվյալ ցուցանիշի նվազմամբ, նշելով, որ միեւնույն ժամանակ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները վճարային համակարգերով բանկում աճել են 42%-ով (16 634 878 ԱՄՆ դոլար): «10 ամսվա ընթացքում ավելացել է ինչպես վճարային համակարգերով (2011թ.`18 590, 2012թ.` 27 006), այնպես էլ բանկի միջոցով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը (28 235-ից մինչև 38 429): Դա պայմանավորված է մեր բանկի հաճախորդների թվաքանակի աճով», - ասել է Ռուբեն Խաչատրյանը:Փոխանցումների քանակով և ծավալով առաջատար են համարվում Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ: 2012թ. 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև իրականացվել են 13.864.271 ԱՄՆ դոլարի թվով 21 864 դրամական փոխանցումներ, իսկ Հայաստանի և ԱՄՆ միջև` 625.627 ԱՄՆ դոլարի թվով 1242 փոխանցումներ: Երրորդ տեղն է զբաղեցնում Ուկրաինան` 682 փոխանցումներ 463.206 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:Բանկն իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «CONTACT», «MONEYGRAM», «ANELIK» և «UNISTREAM» համակարգերի միջոցով: Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի եւս մի քանի վճարային համակարգերին միանալու ուղղությամբ: Tweet Դիտում՝ 2922