Կառավարությունը մերժել է Բագրատյանի օրինագիծը

29.11.2012 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «2013-2017 թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շեշտակի ավելացնել ոլորտի ֆինանսավորումը։

Կառավարությունը ներկայացված օրինագծին դեմ է արտահայտվել, «քանի որ ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով նման հատկացում նախատեսված չէ և պարզ չէ, թե ինչ միջոցներով է մեծացվելու ֆինանսավորումը», - հայտնել են կառավարությունից:

Դիտում՝ 1992

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW