Առէկսիմբանկը վճարային քարտերի շուկայի դինամիկ աճ է կանխատեսում

28.11.2012 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2013 թվականին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է ավելացնել բանկոմատների քանակը 20-ով (մինչեւ 100), իսկ POS-տերմինալներինը` 60-ով (մինչեւ 360):

Վճարային քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում, նշել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, համոզմունք հայտնելով, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունները Հայաստանում դինամիկ զարգացում կապրեն:

«Ինչ վերաբերում է մեր բանկին, նշեմ, որ այս տարի մենք հանդիսանում ենք առաջին եւ դեռեւս միակ բանկը, որը հավաստագրվել է Visa եւ MasterCard համակարգերի կողմից համացանցում էքվայրինգ իրականացնելու համար` Verified by Visa եւ MasterCard SecureCode տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այն նոր հնարավորություն է տալիս կատարել էլեկտրոնային վճարումներ հայաստանյան ինտերնետ-խանութներում: 2013 թվականին մեր հաճախորդներին կառաջարկենք եւս մի քանի հետաքրքիր «քարտային նախագծեր», - նշել է Ռուբեն Խաչատրյանը:

Դիտում՝ 4419

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW