Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Էրեբունիում

27.11.2012 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը Էրեբունի համայնքում նոր մասնաճյուղ է բացել՝ Էրեբունու փ. 20, շինություն 50 հասցեով:

«Էրեբունի» մասնաճյուղը կտրամադրի բանկային ծառայությունների ամբողջ տեսականին, այդ թվում` կիրականացնի ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում, հայտնել են բանկում:

«Նոր մասնաճյուղեր բացելով` Յունիբանկը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում որակյալ եւ արագ սպասարկման ապահովմանը`ձգտելով բանկային ծառայությունները տրամադրել հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա: Ներկայումս բանկն ունի 22 մասնաճյուղ Երեւանում եւ 21 մասնաճյուղ` ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում», - նշել են բանկում:

Դիտում՝ 5476

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW