ԱԿԲԱ-ԿԱՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն առաջարկում է «Ապառիկ տեղում» ծառայությունը

27.11.2012 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿԱՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն առաջարկում է «Ապառիկ տեղում» ծառայությունը, որի շրջանակում հաճախորդները  հնարավորություն կստանան կատարել ապառիկ գնումներ անմիջապես խանութում` առանց բանկ այցելելու:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, նոր ծառայությունից հնարավոր է օգտվել Հայաստանի ողջ տարածքում՝ համապատասխան խանութ ներկայացնելով  անձը հաստատող փաստաթուղթ եւ տեղեկանք աշխատանքի վայրից: Ապառիկի ձեւակերպումն իրականացվում է 10-15 րոպեի ընթացքում:

Ապառիկի նվազագույն գումարը կազմում է 50 000 դրամ, իսկ առավելագույնը՝ 1 500 000 դրամ, կանխավճարը` սկսած 0%-ից:




Դիտում՝ 8139

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW