Երեւանի ֆինանսական ակադեմիան կազմակերպել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» 2-րդ դպրոցական մրցաշարը

26.11.2012 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի ֆինանսական ակադեմիայում նախօրեին կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» դպրոցական 2-րդ մրցաշարը, որին մասնակցել են 10 դպրոցական թիմեր:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆինանսական ակադեմիայի պրոռեկտոր Կարեն Գասպարյանը, Ակադեմիան արդեն երկրորդ անգամ է հովանավորում այս մրցաշարը, նպատակ ունենալով երիտասարդ սերնդին փոխանցել «ХХ դարի ամենաինտելեկտուալ եւ ազարտ խաղի ավանդույթները»:

Մրցաշարի արդյունքներով, 1-ին տեղն է զբաղեցրել թիվ 21 դպրոցի թիմը, 2-րդ եւ 3-րդ տեղերը կիսել են Ֆինանսական ակադեմիայի թիմերը: Հաղթողներն ու մասնակիցները պարգեւատրվել են խորհրդանշական մրցանակներով եւ դիպլոմներով:  

Մրցաշարը կազմակերպվել էր «Լուդուս» ինտելեկտուալ զարգացման կենտրոնի հետ համատեղ՝  9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտների համար:

Դիտում՝ 14864
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW