Պաշտպանը գործարարներին հրավիրում է քննարկել հարկային փոփոխությունների փաթեթը
26.11.2012 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել հարկային ոլորտի մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին 16 օրենքների նախագծերը:
«2011 թվականի իր տարեկան զեկույցում Մարդու իրավունքների Պաշտպանն արդեն անդրադարձել է հարկային ոլորտում կատարված հապճեպ եւ ոչ բավարար հանրային քննարկումներով կատարված օրենսդրական փոփոխություններին, որոնք լուրջ խնդիրներ էին առաջացրել տնտեսվարողների համար», - ասված է այսօր Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«Հետագայում թերի օրենքներից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքների փաթեթը վերաբերում է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ Պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկում է բոլոր գործարարներին, անհատ ձեռներեցներին եւ այլ շահագրգիռ անձանց նշված օրենսդրական փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ իրենց դիտողությունները եւ/կամ առաջարկությունները մինչեւ դեկտեմբերի 10-ը գրավոր ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին ombuds@ombuds.am հասցեով», - ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: