Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը նոյեմբերի 22-ին միանգամից երեք մասնաճյուղ է վերաբացել Երեւանում, Էջմիածնում եւ Արմավիրում: Երեւանյան «Մաշտոց» մասնաճյուղը վերաբացվել է Տ. Պետրոսյան 37/7, «Էջմիածին» մասնաճյուղը` Բաղրամյան 2, իսկ «Արմավիր» մասնաճյուղը` Մյասնիկյան 15ա հասցեներով:Մասնաճյուղերի բացմանը ներկա էին բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, ՎՏԲ 24 բանկի փոխնախագահներ Վսեվոլոդ Սմակովը եւ Դմիտրի Յակովլեւը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձիք:Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, ներկայացնելով մասնաճյուղերը, ասել է, որ սրահների ինտերյերը համապատասխանեցվել է ՎՏԲ Խմբի կորպորատիվ ոճին եւ ենթարկվել է տեխնիկական վերազինման՝ հաճախորդների սպասարկումը հեշտացնելու համար: Մասնաճյուղերում, մասնավորապես, ներդրվել է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության եւ պրոդուկտի, ինչպես նաեւ հաճախորդների անհատական սպասարկման գոտիներ:«Մաշտոց», «Էջմիածին» եւ «Արմավիր» մասնաճյուղերի վերանորոգումը հերթական քայլն էր բանկի մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարական խնդիրների հաջող իրականացման ուղղությամբ: Մասնաճյուղերի ռեֆորմատի ծրագիրը սկիզբ է առել այս տարի, եւ արդեն 15 մասնաճյուղ վերափոխված է այս ձեւաչափով: Ծրագրի առաջնահերթ նպատակն է` հարմար պայմաններ ստեղծել մեր հաճախորդների համար», - ասել է բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 8482