Բաղդասարովը նախատեսում է վաճառել Armavia-ն 2-3 շաբաթվա ընթացքում

23.11.2012 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Armavia-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նախատեսում է ավարտել ընկերության վաճառքը առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում:

Այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում հավանական գնորդների հետ. ասել է նա РБК Daily թերթին:

Որպես Armavia-ի վաճառքի հիմնական պատճառ Միխայիլ Բաղդասարովը նշել է տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ ռուսական Superjet-ի շահագործման հետեւանքով առաջացած ֆինանսական կորուստները:

«Հավակնորդերի թվում ռուս ներդրողներ չկան, բայց կան իտալացիներ, գնորդներ Արեւելքից», - ասել է Բաղդասարովը: Նա նշել է, որ ներկայումս քննարկվում է ավիաընկերության կապիտալում նոր սեփականատիրոջ մասնակցության ձեւը:

Դիտում՝ 4329

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW