2014-ից նախատեսվում է նվազագույն շահութահարկի համակարգի վերացումը

22.11.2012 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով փաթեթը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ նախատեսվող փոփոխությունները կկարգավորեն հարկահավաքման խնդիրները եւ կբարելավեն փոքր եւ միջին բիզնեսի միջավայրը:

Ըստ փոփոխությունների, փոքր եւ միջին բիզնեսի համար, մասնավորապես մինչեւ 58,35 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունների համար, ներդրվում է շրջանառության հարկ, որը փոխարինելու է ավելացված արժեքի հարկին եւ շահութահարկին։

Վաչե Գաբրիելյանի խոսքով, շրջանառության հարկի շնորհիվ տնտեսվարողները ավելի քիչ հաշվետվություններ կներկայացնեն. հաշվետվությունների քանակը կնվազի 12-ով։

Բացի այդ, դրոշմապիտակներ կիրառելու պահանջ է դրվում գարեջրի, հյութերի, ջրերի եւ հանքային ջրերի նկատմամբ:

«2014 թվականից նախատեսվում է նվազագույն շահութահարկի համակարգի վերացումը», - ասել է նախարարը:       

Դիտում՝ 4223

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW