Քննարկվել է հարկային փոփոխությունների փաթեթը

22.11.2012 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 21-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստ:

Նիստում քննարկվել է ՓՄՁ միջավայրի վրա հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի ազդեցության հարցը: Այս առնչությամբ վարչապետն ասել է.

«Մենք փորձել ենք փաթեթում ներառել այնպիսի դրույթներ, որոնք համահունչ են փոքր ու միջին բիզնեսի ցանկություններին եւ պետք է բարելավեն ՓՄՁ միջավայրը, հարկային վարչարարությունը»:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը մանրամասներ են ներկայացրել «Շրջանառության հարկի մասին», «Ավելացրած արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Հարկերի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Ընդերքի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին», «Ճանապարհային վճարի մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար¬ների մասին», «Ակցիզային հարկի մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին»  եւ «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություն¬ներ սահմանելու մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաեւ ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` վարչապետն ընդգծել է, որ նշված փոփոխություններով հարկային օրենսդրության դաշտում առաջարկվում են որոշակի ճշգրտումներ, որոնք նպատակաուղղված են հարկային բեռի թեթեւացմանը, հարկային վարչարարության կրճատմանը եւ ՓՄՁ գործունեության դյուրացմանը:

Դիտում՝ 1875
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW