Երեւան/Մեդիամաքս/. «Դալմա Գարդեն մոլ» առեւտրաժամանցային համալիրում արդեն գործում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ նորաբաց մասնաճյուղը: «Դալմա» մասնաճյուղը գործելու է շաբաթական 7 օր ընդլայնված աշխատանքային գրաֆիկով՝ 10:00-ից մինչեւ 22:00-ն: Նորաբաց մասնաճյուղում ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին հասանելի է բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ ներկապնակը: «Հայաստանի առաջին առեւտրաժամանցային համալիրում նոր մասնաճյուղի բացումը ռազմավարական որոշում էր, որը նաեւ համապատասխանում է բանկի ընդլայնողական քաղաքականությանը: Կարծում եմ, «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներկայությունը «Դալմա Գարդեն մոլ»-ում շահեկան է ինչպես այնտեղ գործող բիզնեսների տեսանկյունից, այնպես էլ կենտրոնի այցելուների համար, որոնք հնարավորություն են ստանում տեղում օգտվել տարբեր բանկային ծառայություններից՝ բանկոմատից, ինտերնետային բանկային ծառայությունից, տարադրամի փոխանակման եւ այլ գործառնություններից: «Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ երեւանցիների առօրյայի անբաժանելի մաս», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:Այսպիսով, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը Երեւանի տարբեր համայնքներում կունենա գործող 10-ը մասնաճյուղ եւ ավելի քան 50 բանկոմատ ներառող ցանց: Tweet Դիտում՝ 12616