Կարեն Կարապետյանը դարձել է «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ

19.11.2012 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ` ռազմավարական զարգացման հարցերով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է «Գազպրոմ մեժրեգիոնգազ»-ի մամուլի խոսնակ Մարիա Ֆրոլովան, ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Սելեզնյովը Կարապետյանի նշանակման հրամանագիրը ստորագրել է նոյեմբերի 17-ին:

«Գազպրոմ մեժրեգիոնգազ»-ը «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը զբաղվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնական գազի իրացմամբ:

Մեդիամաքս-ի ունեցած տեղեկատվության համաձայն, Կարեն Կարապետյանը պահպանել է նաեւ Գազպրոմբանկի փոխնախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2011 թվականի դեկտեմբերից:

Կարեն Կարապետյան Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականի դեկտեմբերից մինչեւ 2011-ի հոկտեմբերը: Մինչ այդ նա 10 տարի գլխավորել է «ՀայռուսԳազարդ» ընկերությունը:


Դիտում՝ 7689

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW