Երեւան: Մեդիամաքս:Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) խորհուրդ է տալիս Ադրբեջանի կառավարությանը պատրաստվել համաշխարհային տնտեսությունում հնարավոր անբարենպաստ զարգացումներին, որոնք կարող են հանգեցնել նավթի միջազգային գների նվազմանը:Այդ մասին Բաքվում ասել է ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդը:«Ադրբեջանը լավ էր հակազդել 2009թ. ճգնաժամին, քանի որ նավթային գների կտրուկ աճի ժամանակահատվածում եկամուտների զգալի մասի պահպանմանն ուղղված պետական քաղաքականությունը թույլ տվեց օգտագործել այդ խնայողությունների մի մասը ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար:Ներկայումս Ադրբեջանին եւ նավթ արտահանող այլ երկրներին նպաստում են նավթի բարձր գները», - ասել է Ահմեդը«Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում մենք ուշադրություն ենք հատկացրել երկրի՝ նավթից կախվածության թուլացման հարցերին: Այս խնդրի լուծման համար պահանջվում են հետեւողական ջանքեր՝ ուղղված տնտեսական ինստիտուտների ամրապնդմանը, մարդկային կապիտալի եւ արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ կառավարման համակարգում բարեփոխումների առաջմղմանը», - ասել է Մասուդ Ահմեդը: Tweet Դիտում՝ 4485