Վրաստանի ֆինանսների նախարարը հանձնարարել է իջեցնել Բաթումիի նավահանգստի սակագները

17.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին զննել է Բաթումիի նավահանգիստը եւ ծանոթացել խնդիրներին, որոնք ծագում են ներմուծողների եւ արտահանողների մոտ:

Հիմնական նկատողությունները կապված էին ապրանքների ձեւակերպման տարածքի փոքր չափերին եւ նավահանգստում սպասարկման բարձր սակագներին, հաղորդում է Թրենդը:

Նոդար Խադուրին հանձնարարել է իջեցնել նավահանգստի սպասարկման սակագները եւ հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել ներկրողների համար:

Դիտում՝ 4505

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW