Արարատբանկը $5 մլն է ներգրավել էներգախնայողության վարկավորման համար
16.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo


Երեւան/Մեդիամաքս/. Արարատբանկը Հարավարեւելյան Եվրոպայի Green For Growth Fund (GGF) հիմնադրամից $5 մլն է ներգրավել էներգախնայողության ծրագրերի վարկավորման նպատակով:
Բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն այսօր տեղեկացրել է, որ վարկերը տրամադրվելու են տնային տնտեսություններին եւ փոքր ու միջին բիզնեսին էներգախնայական լուծումները ֆինասնավորելու համար:
Տնային տնտեսություններին վարկերը կտրամադրվեն էներգաարդյունավետ դռների եւ պատուհանների տեղադրման, պատերի ջերմամեկուսացման, լուսավորության եւ ջեռուցման համակարգերի փոխարինման եւ այլ նպատակներով, իսկ բիզնես-հաճախորդներին կառաջարկվեն վարկեր՝ էներգախնայողության համակարգերի եւ սարքավորումների ձեռքբերման, կատարելագործման, ջեռուցման, օդորակման, հովացման, սառնարանային համակարգերի փոխարինման համար եւ այլն: Վարկերը նախատեսված են նաեւ այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ընկերությունների համար:
Ըստ Օսիպյանի, վարկերը կտրամադրվեն 11-14% տարեկան տոկոսադրույքով մինչեւ 5 տարի մարման ժամկետով: Նա նշել է, որ սա փորձնական ծրագիր է, որի շրջանակներում վարկից բացի բանկին GGF-ի կողմից կտրամադրվի տեխնիկական աջակցություն՝ Արարատբանկի էներգախնայողության վարկավորման ռազմավարությունը եւ մասնագիտացված ֆինանսական պրոդուկտները մշակելու գործում:
Ծրագրով նախատեսված է, որ վարկառուների մոտ էներգիայի խնայողությունը կհասնի 20%-ի, ինչը համարժեք է տարեկան 19.6 ՄՎտ էներգիայի խնայողությանը կամ 4.4 տոննա ածխաթթու գազի արտանետումների նվազմանը:
«GGF հիմնադրամը կընդլայնի Արարատբանկի հնարավորությունը՝ հաճախորդների ավելի լայն հատվածի համար կայուն եւ երկարաժամկետ էներգախնայողության ծրագրեր ֆինանսավորելու առումով: Արարատբանկի աշխարհագրական լայն ընդգրկվածությունը թույլ կտա մեզ առավելագույնի հասցնել հիմնադրամի հասանելիությունը նաեւ շրջաններում»,- նշել է հիմնադրամի խորհրդի անդամ Միխայիլ Մորշելը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: