Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես բացել է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության կողմից կառուցված նոր մանկական խաղահրապարակը: Այն գտնվում է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության հարեւանությամբ՝ Ազատության պողոտա 3-րդ նրբանցք հասցեով: Բացման արարողությունից հետո քաղաքապետը շրջայց կատարեց Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գործարանի տարածքով՝ այցելելով արտադրամաս եւ պահեստ: Այցի ընթացքում քաղաքապետին ներկայացվեցին ցուցադրվեցին Կոկա-Կոլա, Ֆանտա, Սպրայտ եւ Բոնակուա ըմպելիքների արտադրման գործընթացը ինչպես նաեւ ընկերության նոր՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող հոսքագիծը:Խաղահրապարակը, որն արդեն երկրորդն է, որ կառուցվել է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության կողմից, ներառում է կանաչ տարածք, հանգստանալու համար հարմարավետ նստարաններ, երեխաների համար խաղային տարածք, ինչպես նաեւ հանգստի տաղավար: «Մեր բիզնեսի զարգացումը անբաժանելի է մեր համայնքների կայուն զարգացումից», ասել է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը խաղահրապարակի բացման ժամանակ: «Երեխաների առողջ ապրելակերպը եւ ֆիզիկական զարգացումը մեր ընկերության սոցիալական պատասխանատվության առաջնայնություններից են, եւ այս խաղահրապարակը համայնքային զարգացման մեր ծրագրերի միայն մեկ բաղադրիչն է», - ասել է նա:«Անցած տարի կառուցված մեր խաղահրապարակը մրցանակ էր շահել Երեւանի քաղաքապետարանի՝ «Լավագույն բակային տարածք» անվանակարգում եւ մենք ուրախ ենք նոր խաղահրապարակ ներկայացնել մեր համայնքի բնակիչներին՝ հանգիստը վայելելու հարմարավետ եւ հաճելի հնարավորություններով», - ասել է Գագիկ Դանիելյանը: Tweet Դիտում՝ 3575