Երեւան: Մեդիամաքս: 2012-ի հունվար-սեպտեմբեր ամիսների վիճակագրական տվյալների համաձայն, զբոսաշրջության ցուցանիշը Հայաստանում նախորդ տարվա համեմատ աճել է 9.4 տոկոսով:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Նա նշել է, որ հաշվետու ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 603.074 զբոսաշրջիկ:«Կարծում ենք, որ ցուցանշի աճի նման տեմպը կպահպանվի նաեւ մյուս տարվա արդյունքներում եւ մենք կհատենք 800.000-ի սահմանը»,- ասել է Արա Պետրոսյանը: Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում իրավապայմանագրային գործընթացներին` Արա Պետրոսյանը առանձնացրել է հետեւյալ դրույթները. - ՀՀ կառավարության որոշմամբ Եվրոպական միության անդամ պետությունների եւ Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ երկրների քաղաքացիների համար 2013-ի հունվարի 10-ից կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը;- Մեկնարկել է Չինաստանի կողմից չինական զբոսաշրջիկների շուկայի համար Հայաստանին «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» (ADS) կարգավիճակի շնորհումը;- Մշակվել եւ համաձայնեցման փուլում են զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի նախագծեր Չինաստանի, Եգիպտոսի, Շրի-Լանկայի, Քաթարի, Հորդանանի, Իսպանիայի հետ:- Մշակվել է եւ ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի «Գյումրի քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության նախագիծը: Tweet Դիտում՝ 1913