ՎՏԲ-Հայաստանն ընդլայնել է Visa Money Transfer ծառայությունը

09.11.2012 | 01:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան-հաճախորդները հնարավորություն կստանան Երեւանում եւ ՀՀ մարզերում բանկի ավելի քան 100 բանկոմատների միջոցով կատարել շուրջօրյա քարտից քարտ փոխանցումներ ոչ միայն բանկի ներսում` բանկի կողմից թողարկված քարտերի միջեւ, այլեւ ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերին:

Նշված ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումը կատարվում է՝ ակնթարթորեն ելքագրելով փոխանցումը կատարող քարտից եւ հաշվեգրվում է փոխանցումը ստացող քարտին մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի բանկային ժամվա ընթացքում` կախված փոխանցումը ստացող բանկից, հայտնել են բանկում:
 
Visa Money Transfer համակարգի միջոցով քարտից քարտ փոխանցումների իրականացումը հաճախորդից պահանջում է նվազագույն տվյալներ` փոխանցվող քարտի համարը եւ գումարի չափը: Քարտից-քարտ փոխանցումները հնարավոր է իրականացնել հիմնական 4 արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո եւ ՌԴ ռուբլի` բանկի կողմից թողարկված քարտերի միջեւ, եւ բացառապես ՀՀ դրամով՝ այլ բանկերի կողմից թողարկված քարտերին: Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում: Յուրաքանչյուր փոխանցման դիմաց հաճախորդից գանձվող միջնորդավճարի չափը կազմում է 0.2 %:

«Քարտից քարտ փոխանցումների ծառայության ներդրումը Բանկում եւ դրա հետագա զարգացումները ՀՀ քարտային եւ փոխանցումների շուկայում ստեղծում են լուրջ մրցակցություն: Վստահ ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն այս ծառայությունը եւ ակտիվորեն կօգտվեն դրանից»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 5666

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW