ACBA ON-LINE-ի հաճախորդները կարող են անվճար վերաբացել իրենց հաշիվները

08.11.2012 | 07:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ ACBA ON-LINE ծառայության բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն անվճար վերաբացել իրենց  ընթացիկ հաշիվները:

Բանկի ACBA ON-LINE ծառայության միջոցով հաճախորդները կարող են առանց բանկ այցելելու արդյունավետ կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` իրականացնել վարկի մարումներ, ձեւակերպել ավանդներ, բացել ընթացիկ հաշիվներ, ձեւակերպել պարբերական փոխանցումներ, կատարել օվերդրաֆտի մարումներ, ինչպես նաեւ վերաբացել ընթացիկ հաշիվները:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը շարունակում է աշխատանքները` ACBA ON-LINE ծառայությունը նոր հնարավորություններով համալրելու ուղղությամբ:

Դիտում՝ 2051

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW