Կանխատեսում. 2013 թ.-ին արտահանման ծավալները կավելանան 3 անգամ

08.11.2012 | 04:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կանխատեսում է, որ 2013 թ.-ին Հայաստանից արտահանման ծավալները կավելանան 3 անգամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Մինասյանն ասել է, որ այս տարում արտահանման աճի տեմպերը կրկնակի անգամ գերազանցել են ներմուծման աճի տեմպերը:

Գագիկ Մինասյանի փոխանցմամբ, 2013 թ.-ի պետական բյուջեի նախագիծը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) բարձր աճ է նախատեսում:

Ըստ նրա, 2013 թ.-ին կգրանցվի 6.2 % ՀՆԱ-ի աճ, իսկ գնաճը կկազմի շուրջ 4 %:

«Ինչպես նախորդ տարիներին, եկող տարի եւս փորձելու ենք պահպանել մակրոտնտեսական կայունությունը»,- նկատել է Գագիկ Մինասյանը:

Նրա փոխանցմամբ, գալիք տարում տնտեսական աճը հիմնականում կապահովեն գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտները: 

Խոսելով Հայաստանի արտաքին պարտքի մասին՝ հանձնաժողովի նախագահն ասել է, որ «տարին կավարտենք $ 3,8 մլրդ պարտքով»: 2013թ.-ին արտաքին պարտքը կհասնի 4 միլիարդ դոլարի՝ կազմելով ՀՆԱ-ի 37 %-ը:

«Հայաստանը մշտապես առանձնացել է արտաքին պարտքի սպասարկման ճշտապահությամբ: Պարտքի սպասարկումն առաջնահերթ խնդիր է, ուստի այդ ուղղությամբ ծախսերն ավելանալու են շուրջ 40 միլիարդ դրամով»,- ասել է Գագիկ Մինասյանը:

Դիտում՝ 6087
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW