Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը` Samsung խանութների ցանցի հետ համատեղ, հայտարարել է նոր ակցիայի մասին, որի շրջանակներում առաջարկում է հեռուստացույց գնել հետեւյալ պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչեւ 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Հաճախորդներին տրամադրվում է նաեւ 5-10% զեղչ: Ակցիան կգործի մինչեւ 2012թ.-ի նոյեմբերի 30-ը: Վարկը կարելի է ձեւակերպել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթը: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է անձնագիր եւ սոցիալական քարտ: Եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: Tweet Դիտում՝ 8648