Երեւան/Մեդիամաքս/. Հայռուսգազարդ-ը 2012թ. հունվար-սեպտեմբերին գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 3 եռամսյակների արդյունքներով ընկերությունը 22 մլրդ 635 մլն 880.4 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել: Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (16 մլրդ 435 մլն 536.1 հազ.) եւ Ալեքս-Գրիգ-ը (13 մլրդ 565 մլն 229.9 հազ.):2012թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ 10 խոշորագույն հարկատուները հունվար-սեպտեմբերին վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ) 2012թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ 10 խոշորագույն հարկատուները հունվար-սեպտեմբերին վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ) 1 Հայռուսգազարդ 22 635 880,4 2 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ 16 435 536,1 3 Ալեքս Գրիգ 13 565 229,9 4 Ղ Տելեկոմ 13 333 001,4 5 Արմենիա Տելեֆոն Կոմպանի 9 675 005,8 6 Ֆլեշ 7 896 768,6 7 Սիթի Պետրոլ Գրուպ 7 094 921,4 8 Հայաստանի էլեկտրական ցանցեր 6 875 785,3 9 Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի 5 638 945,4 10 Հայկական ատոմային էլեկտրակայան 4 659 719,9 Հունվար-սեպտեմբերին հազար խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը (394,9 մլրդ) գերազանցել է 2011թ. նույն ցուցանիշը 11.9%-ով կամ 42 մլրդ դրամով: Պարտադիր սոցիալական վճարների ծավալով 2012-ի հունվար-սեպտեմբերինառաջատար դիրքեր են զբաղեցրել Հայաստանի էլեկտրական ցանցերը (1 մլրդ 840 մլն դրամ), Հայռուսգազարդը (1 մլրդ 266 մլն) եւ ԱրմենՏել-ը (1 մլրդ 230 մլն): Աշխատակիցների քանակով առաջատարներն են Հայաստանի էլեկտրական ցանցերը (7875), Հայռուսգազարդը (5911) եւ Հարավկովկասյան երկաթուղին (3991): Tweet Դիտում՝ 4689