Հայաստանը եւ ԼՂՀ-ն ներկայացված կլինեն «World Travel Market» ցուցահանդեսում

02.11.2012 | 08:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 5-8-ին Լոնդոնում տեղի կունենա «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը՝ ՀՀ 11 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Հիմնադրամի հանրային կապերի գրասենյակում, հերթական անգամ միեւնույն տաղավարի ներքո կներկայացվի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն 189 երկրներից ավելի քան 5000 զբոսաշրջային ընկերություններ:

Դիտում՝ 1771

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW