Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի վերաինտեգրման հարցերով նոր պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտնել է, որ վրացական իշխանությունները մոտ ապագայում մի շարք քայլեր կձեռնարկեն Աբխազիայի շուրջ հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ առաջին հերթին խոսքը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային գծի վերականգման մասին է, որն ընդհատվել էր 20 տարի առաջ: “Կոմերսանտ” թերթի հետ հարցազրույցում նա ասել է, որ “այդ երկաթուղուց կարող են օգտվել բոլորը`Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը”: Նրա խոսքերով, կառավարական մակարդակում արդեն որոշ խորհրդակցություններ են ընթացել, սակայն Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը դեռեւս չի քննարկել աբխազական տարածքով ՌԴ-ի եւ Հարավային Կովկասի միջեւ երկաթուղու վերականգնման հարցը, եւ ռուսաստանյան եւ աբխազական գործընկերների հետ դեռեւս “կապ չեն հաստատել”: \"Մենք պետք է աջակցենք Աբխազիայով տրասնպորտային երթեւեկության վերականգնմանը: Ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային”,- նշել է Զաքարեիշվիլին: Ընդ որում, նա կոչ է արել “բացառել քաղաքական դրդապատճառը եւ խնդիրը դիտարկել բացառապես տնտեսական տեսանկյունից”: \"Սկսենք թերեւս բեռնատար գնացքներից”,- ասել է պետնախարարը: Tweet Դիտում՝ 4599