Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կենտրոնական բանկն այսօր վարկանշել է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ին` շնորհելով «Գ+» վարկանիշ, հայտնել են ԿԲ-ում: Բացի այդ, դադարեցվել է «Թամարա» ՍՊԸ-ի վարկանշումը՝ ընկերության նախաձեռնությամբ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ -», որը շնորհվել էր 25.02.2011թ.: Դադարեցվել է նաեւ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի վարկանշումը` ընկերության վերակազմավորման պատճառով (նախորդ վարկանիշը եղել է «Դ+»), ինչպես նաեւ «Ֆեռո» ՍՊԸ-ի վարկանշումը ` ընկերության գործունեության դադարեցման պատճառով (նախորդ վարկանիշը եղել է «Դ+»): Tweet Դիտում՝ 4448