Գնաճը Հայաստանում հունվար-հոկտեմբերին կազմել է 2.4%

31.10.2012 | 04:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012-ի հոկտեմբերին 2011թ. նույն ամսվա նկատմամբ գնաճը Հայաստանում կազմել է 3.4%, իսկ 2012թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 2.4%-ով (հունվար-սեպտեմբերին՝ 2.3%-ով):
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հունվար-հոկտեմբերին արձանագրվել  է սպառման ապրանքների 2.5%, պարենամթերքի՝ 1.7%, ոչ պարենային ապրանքների՝ 4.4% եւ ծառայությունների սակագների 2,1% աճ, հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը:
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հոկտեմբերին արձանագրվել  է սպառման ապրանքների 3.9%, պարենամթերքի՝ 3.3%, ոչ պարենային ապրանքների՝ 5.7% եւ ծառայությունների սակագների 2,3% աճ:

Հոկտեմբերին գները Հայաստանի սպառողական շուկայում նախորդ ամսվա հետ համեմատ աճել են 1.2%-ով: Ընդ որում, 2012թ. սեպտեմբերի հետ համեմատ սպառման ապրանքների գներն աճել են 1.7%-ով, սննդամթերքի գները՝  2,1%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է գների եւ 0.9% աճ, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով:
 
2012թ.  հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում
արձանագրվել է պարենային ապրանքների 2.1% գնաճ, ինչը հիմնականում ձվի, հացամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի,  մրգի,  բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 2.5-9.0%  գնաճի արդյունք է:

2012թ.  հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի եւ գործվածքի` 1.0%, լվացող միջոցների` 1.0%, դեղամիջոցների` 1.3%, ոսկերչական ապրանքների`2.0%,  կոշկեղենի`2.3%, վառելիքի`3.2% գնաճով:

2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի`  համապատասխանաբար 0.2%  եւ 0.1% գնաճ: 2012թ.  հոկտեմբերին 2011թ.  հոկտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.6%  եւ 9.2%-ով,  իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 13.4% եւ 6.9%-ով:

Դիտում՝ 1173
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW