ՎՏԲ-Հայաստանը Խնայողությունների օրվա առթիվ առաջարկում է 14.5% տոկոսադրույքով ավանդ

31.10.2012 | 02:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Բոլոր ցանկացողները ՎՏԲ-Հայաստան Բանկում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կարող են ձեւակերպել «Խնայողությունների օր» ավանդ ՀՀ դրամով 14.5% տոկոսադրույքով, 91-ից 730 օր ժամկետով:

Ավանդային ակցիան անցկացվում է Խնայողությունների միջազգային օրվա առթիվ:

Հոկտեմբերի 31-ին ՎՏԲ-Հայաստան բանկում ավանդ ներդնող բոլոր ավանդատուներին սպասվում են անակնկալներ`

- 1 000 000 ՀՀ դրամ եւ ավել գումար ներդնելիս նվեր քարտ Visa Gold;

- Յուրաքանչյուր ավանդատուին նվեր` Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի ներկայացման տոմս

«Հոկտեմբերի 31-ը Խնայողությունների միջազգայի օրն է: Այս տոնի նպատակն է  գումարը կուտակելու եւ խնայելու կարողությունը` դա ցանկացած մարդու ֆինանսական հաջողության հիմքն է: Խնայողությունների եւ անկանխիկ վճարումների մշակույթի զարգացումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ռազմավարության անբաժանելի մասը», - նշել է բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 3670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW