Վաղը բանկերն արտոնյալ պայմաններով ավանդային պրոդուկտներ կառաջարկեն

30.10.2012 | 03:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 31-ին Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կնշվի Խնայողությունների համաշխարհային օրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր ասել է, որ այդ օր բանկերը հանդես կգան տարբեր առաջարկներով՝ մասնավորապես, խրախուսելով ցածր եկամուտ ունեցող անձանց խնայողություն կատարել բանկերի միջոցով:

Բացի այդ, Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի EXPO, որի շրջանակներում անցորդներին կտրամադրվի ֆինանսական գրագիտության տեղեկատվություն ավանդների վերաբերյալ:


Դիտում՝ 1960

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW