ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ թողարկել է 100.000 պլաստիկ քարտ

27.10.2012 | 04:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը բանկի կողմից թողարկված 100 հազարերորդ քարտի շահողին` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Աննա Եդիգարյանին պարգեւատրել է iPad 3 պլանշետային համակարգչով:

Աշոտ Օսիպյանն ասել է, որ չնայած ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը քարտային շուկայում մեծ պատմություն չունի, սակայն կարճ ժամանակահատվածում հասցրել է դառնալ ոչ միայն  ակտիվ դերակատար, այլեւ` առաջատարներից մեկը: Ակտիվ քարտերի թվանակով բանկը ՀՀ շուկայում գտնվում է առաջին հնգյակում:

Բանկը սպասարկում է Visa եւ Master միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաեւ տեղական ԱրՔա համակարգի քարտերը: Բանկը նաեւ Diners Club միջազգային վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն այսօր ունի 68 բանկոմատ եւ 630 POS տերմինալ:

 

Դիտում՝ 1856
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW